Ռազմական Հասարակություն 

Տարածքներ՝ՆԱՏՕ-ին անդամակցելու փոխարեն

 

Բալթյան երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար բացի ալյանսի գանձարանը կատարվող ամենամյա մուծումներից, վճարում են նաեւ այլ միջոցներով: Այս Երկրները վերածվում են ՆԱՏՕ-ի պլացդարմի՝ իրենց տերիտորիաները տրամադրելով ալյանսի ռազմական բազաների տեղաբաշխման համար: Իյուսիսատլանտյան ալյանսի համար Բալթիկան առավել քան կարեւոր է օպերատիվ-տակտիկական ու ռազմատեխնիկական առումով: Այստեղ տեղակայված ռադիո-լոկացիոն սարքավորումները ընդունակ են ֆիքսել ռուսական զորքերի դասավորությունն ու տեղաշարժերը, բալթյան նավատորմի գործողությունները: Բացի այդ խորհրդային ժամանակներից մնացած սարքավորումները կարելի է մոդեռնիզացնել:

Պատահական չէ, որ պարբերաբար Բալթյան երկրներ են ժամանում բարձրաստիճան ռազմա-քաղաքական գործիչներ՝ Բարակ Օբաման, Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի Եվրոպայում տեղաբաշխված զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, ռազմական մինիստրներ ու ռազմածովային ուժերի հրամանանատարներ: Այցելությունների ընթացքում նրանք ուսումնասիրում են ռեգիոնի ինֆրոստրուկտուրան՝ զինված ուժերի տեղաբաշխման ու մատակարարումներն ապահովելու համար: Զավեշտալին այն է, որ բոլոր այդ ծախսերը հոգում են Բալթյան երկրները: Աղֆանստանից ալյանսի զինված ուժերի դուրս բերումից հետո նախատեսվում է դրանք տեղաբաշխել Բալթյան երկրներում ու Լեհաստանում: Բացի այդ Արեւմտյան Եվրոպայից այստեղ կտեղափոխվեն ամերկյան 9 դիվիզիաներ, կավելացվի ռազմածովային ուծերի ու նավերի քանակը: Այդ նկատառումներով նպատակ է դրվում առանձնակի ուշադրություն դարձնել Կլայպեդա նավահանգստին: Վերջին ժամանակներում ակտիվորեն քննարկվում է  Rail Baltica   Տալլին-Ռիգա-Կաունաս-Վարշավա երկաթգծի շինարարության նախագիծը, որի արժեքը կկազմի 10 միլիարդ եվրո: Դեռեւս ցարական Ռուսաստանի օրոք կառուցված երկաթգիծը, առանց խափանումների գործում է, ուստի Բալթյան երկրները չեն զգում նոր երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը: Դա ձեռընտու է միայն արեւմուտքին՝ հարկ եղած դեպքում իր ռազմական տեխնիկան ու զորքերը ռուսական սահմանին արագ կենտրոնացնելու առումով:

Չնայած լրատվական-հոգեբանական պատերազմին, որ ակտիվորեն վարում է արեւմուտքը Ռուսաստանի դեմ, Բալթյան երկրների բնակչության զգալի մասը չի հավատում ռուսներից սպասվող վտանգին: Բնակչության մեծ մասը գտնում է , որ ռուսները խաղաղ ժողովուրդ են, իսկ Պուտինը միայն անհրաժեշտությունից դրդված է զսպող գործողություններ իրականացնում:

 

 

Նույն շարքից