Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-երը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը։
«Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն պայմանավորվել են միավորել երկու երկրների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերը` հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կարգավորման նպատակով», -ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: