Աշխարհահռչակ System of a Down ռոբ խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը Instagram-ի իր էջում հրապարակել է հայ քաջարի զինվորների՝ Հայաստանի և Արցախի միասնությունը խորհրդանշող լուսանկարը:
«Մեր հպարտությունը վարակիչ է։ Հպարտ եմ, որ հայ եմ»,- նկարի ուղեկցող մեկնաբանության մեջ գրել է Շավոն՝ ավելացնելով #Armenia #artsakhstrong #artsakh #karabakh #army #flag #artsakhstrong հեշթեգերը:
Ի դեպ, System of a Down-ի թմբկահար Ջոն Դոլմայանը նույնպես աջակցել է Հայաստանին՝ Instagram-ում տեղադրելով հայոց հաղթանակած բանակի ուղղաթիռների և տանկերի լուսանկարը։
