Գլխավոր Ռազմական Տեսանյութեր 

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների տեսանկյունները ԼՂ հակամարտության վերաբերյալ

analitik.am

Ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը «Ասսոշիեյթիդ փրեսս» ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցներում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը ներկայացրել են իրենց տեսանկյունները Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակի և հրադադարի վերաբերյալ:

Չորեքշաբթի օրը «Ասսոշիեյթիդ փրեսս» ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցներում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի նախաձեռնության մասին:

Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Մեր կողմը վստահեցնում է, որ ադրբեջանական բանակը լիովին անսպասելիորեն սկսել է ռմբակոծել մեր դիրքերը և սկսել ներխուժել, ինչը աննախադեպ երևույթ է 1994 թվականին հայտարարված հրադադարի պայմանագրից հետո ընկած երկու տասնամյակների ընթացքում»:

Մինչդեռ «Ասսոշիեյթիդ փրեսս»-ին տված իր հարցազրույցներում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը նախընտրել է խոսել ներկայիս հրադադարի խախտման մասին:

Էլին Սուլեյմանովը ասել է,- «Ես հասկանում են, որ հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն մենք նաև գիտենք հայկական կողմից հրադադարի խախտման որոշ դրվագների մասին: Օրինակ Գերամբոյի տարածքում հրետանային ռմբակոծման դեպքեր են եղել, սակայն հրադադարը հիմնականում պահպանվում է: Սակայն հարկավոր է հասկանալ, որ մենք՝ Ադրբեջանի կողմը, մի քանի անգամ միակողմանիորեն հրադադար ենք հայտարարել, և մենք Հայաստանին խնդրել ենք միանալ հրադադարին, սակայն նախկինում նրանք մերժել են հրադադար պահպանել, իսկ այժմ նրանք դա անում են, այնպես որ այժմ ամեն ինչ կարգին է»:

 

Նույն շարքից