Հասարակություն 

ՀՀ տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

analitik.am

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: Oդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-3աստիճանով, 16-ի ցերեկը նույնքանով կբարձրանա: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:



Երևանում դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը , 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ , 13-ին օրվա երկրորդ կեսին, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 12-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, դեկտեմբերի 14-15-ին` +9, դեկտեմբերի 16-ին` +11 աստիճան: 

Նույն շարքից