Հասարակություն 

Կրեմլում ամանորյա եղևնին կզարդարվի սովորականից կրկնակի ավելի շատ խաղալիքներով

analitik.am

Այս տարի Կրեմլի Սոբորնայա հրապարակում Ռուսաստանի ամանորյա գլխավոր եղեւնին կզարդարեն սովորականից գրեթե կրկնակի ավելի շատ խաղալիքներ՝ երեք հազար: Տոնի նախապատրաստման կազմկոմիտեն հաստատել Է տոնածառի զարդարման նոր դիզայն-նախագիծը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի նախագահի գործերի կառավարչի մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը: «Նոր դիզայնով՝ տոնածառի զարդարումը շատ ավելի շքեղ կլինի»,- ասել Է նա: Այսպես, ճյուղերի ծայրերը կզարդարվեն գնդերի 700 հույլերով, իսկ բնին մոտ կկախվեն ես 500 հույլեր:    

   

Տոնածառը կլուսավորի մեկուկես կիլոմետր երկարությամբ դրասանգը՝ Էներգախնայողական լուսադիոդային լամպերով:


Եղեւնին ինքը, որը կկանգնեցվի Կրեմլում, արդեն ընտրված Է. այն 100-ամյա ծառ Է, որն աճել Է Մոսկվայի մարզի Ռուզայի մունիցիպալ շրջանում: Եղեւնու բնի տրամագիծը 72 սանտիմետր Է, բարձրությունը՝ 31 մետր: Այն կհատվի դեկտեմբերի 16-ին, իսկ դեկտեմբերի 18-ին կսկսվի դրա փոխադրումը Կրեմլ: Պլանավորվում Է, որ դեկտեմբերի 24-ին զարդարված եղեւնին ամբողջ գեղեցկությամբ կներկայանա լրագրողների ֆոտոսեսիային:

Նույն շարքից