Հասարակություն 

Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիա համայնքում. կա վիրավոր

analitik.am

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա ընդգծել է, որ ոստիկանությունը պարզում է դեպքի մարնամասները, իսկ նախաքննության վերաբերյալ հարցերով խորհուրդ է տվել դիմել ՀՀ քննչական կոմիտե:

Նույն շարքից