IT Հասարակություն Տնտեսություն 

IBM-ը Հայաստանի սկսնակ գործարարների համար սեմինար կանցկացնի

analitik.am

IBM ընկերության ներկայացուցիչները Երեւանում բուհերի եւ ՏՏ-բիզնեսի համար սեմինար կանցկացնեն, հայտնել են «Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամից  (EIF)։

Ընկերության  ներկայացուցիչները նոյեմբերի 25-ին կքննարկեն հայկական բուհերի հետ համատեղ ծրագրերի հեռանկարները։ IBM-ի ակադեմիական նախաձեռնության շրջանակում ուսանողները կարող են անվճար օգտվել նոր սարքերից եւ ծրագրերից, ինչպես նաեւ ընկերության վիրտուալ գրադարաններից: IBM –ը բուհերին աջակցություն կառաջարկի Cloud Computing ծրագրավորման ուսումնական դասընթացների կազմման, ՏՏ  բիզնեսի եւ այլ հարցերում:

Բնագավառում սկսնակ ընկերությունների, ինչպես նաեւ ուսանողների հետ հանդիպում տեղի կունենա նոյեմբերի 26-ին: IBM-ի ներկայացուցիչները կպատմեն ընկերության հետ համագործակցության, ինչպես նաեւ ընկերության ծրագրավորման հիմքով բիզնես-գաղափարներն իրագործելու միջոցների մասին:

Սեմինարները կազմակերպվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Նույն շարքից