Հասարակություն 

Ժամանակ առ ժամանակ՝ տեղումներ և մառախուղ

analitik.am

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին 15-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը` արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:


  Քամին` հարավարևմտյան, 2-7 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:   Երևանում դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը , 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին օրվա երկրորդ կեսին, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: 

Նույն շարքից