Հասարակություն Միջազգային 

Ամերիկյան դերասան Դյաչենկոն ձերբակալվել է իր ընկերուհու ճագարին սպանելու համար

analitik.am

Ինչպես հաղորդում է NTERFAX.RU գործակալությունը,

  իր ընկերուհու ճագարին սպանելու ու ուտելու համար Լոս- Անջելեսում ձերբակալվել է ամերիկյան դերասան Դմիտրի Դյաչենկոն: Փրկագինը վճարելուց հետո նրան ազատ են արձակել:

Դերասանը իր ընկերուհուն է ուղարկել ճագարի պատրաստման ընթացքում կատարված լուսանկարներն ու սպառնացել, որ նրա հետ նույն կերպ է վարվելու:

 

46-ամյա Դյաչենկոյին, մեղավոր չանաչելու դեպքում, կենդանիների նկատմամբ դաժանություն կիրառելու մեղադրանքով սպառնում է մինչեւ 4 տարի ազատազրկում:

 

Դմիտրի Դյաչենկոն ծնվել է ԱՄՆ-ոմ՝ Ուկրաինական էմիգրանտի ընտանիքում: Կինոյում խաղացել է աննշան դերերում, մասնավորապես կերպարներ է մարմնավորել  « Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին », «Անարխիայի որդիներ », «Ոսկորներ » եւ այլ ֆիլմերում:

 

Նույն շարքից