Հայաստան Հասարակություն 

Իր տան բակի մոտ ծեծի է ենթարկվել Արամ մանուկյանը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Armlur.am- ը, Քիչ առաջ անհայտ անձինք հարձակվել են Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա և ծեծի ենթարկել նրան: Armlur.am-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչները նշելեն որ դեպքը տեղի է ունեցել իր տան մոտ: Պատգամավորի վրա հարձակվողը եղել է մեկ անձ, ում դեմքը ծածկված չի եղել: Նա հարվածներ է հասցրել Ա. Մանուկյանի դեմքին: Մեր տեղեկություններով, պատգամավորը հիվանդանոց չի տեղափոխվել: Ոստիկանությունից հաստատեցին, որ կա ահազանգ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: 

Նույն շարքից