ՌԴ-ին միանշանակ ձեռնտու չեն սրացումները այս տարածաշրջանում. ԱԺ ճեպազրույցների ժամին նման կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Իմ համոզմամբ՝ միայն մեկ երկիր՝ Թուրքիան, հրապարակայնորեն հայտարարեց իր աջակցության մասին Ադրբեջանին»,-ասաց նա և հավելեց, թե մեծ խաղացնողներին էլ նպատակահարմար չէ այս պատերազմի վերսկսումը:
Հարցին, թե ՌԴ-ն կարո՞ղ է լուծել խնդիրը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց, թե կա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահություն, որի անդամ է նաև ՌԴ-ն, և թեև, ըստ նրա, որոշ հարցերում Ռուսաստանը ինքնուրույնություն է դրսևորում, սակայն լուծումը պետք է գտնել այս ֆորմատում:
Միաժամանակ նա հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շտաբի պետերի հանդիպումը Մոսկվայում, ինչն էլ, ըստ նրա, ցույց է տալիս, որ ՌԴ-ն շահագրգիռ է, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի: