Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 11-12-ին կայցելի Թեհրան:
Հայտնի է, որ նա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ կքննարկի երկու պետությունների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային, ներդրումային, գյուղատնտեսական, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության բնագավառներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերը։