Հայաստան Հասարակություն 

Վլադիմիր Գասպարյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել

analitik.am

 

Դեկտեմբերի 12-ին ոստիկանությունում հրավիրվել է արտահերթ խորհրդակցություն:

 

ՀՀ ոստիկանության ղեկավար Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ է տվել ղեկավար կազմին ու բոլոր ստորաբածանումների ներկայացուցիչներին՝ անցնելու խստացված ծառայության ռեժիմի: Դա պայմանավորված է վերջին շրջանում մայրաքաղաքում սկիզբ առած բռնություններով:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Իսկ երեկ՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան բակի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածներ տեղացել նրա դեմքին:

Նույն շարքից