Mk.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ: Նա ժամանել է Բաղդադ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վերաբերյալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների համար։
Հայտնի է, որ Քերին իր այցի շրջանակում կհանդիպի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի, Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարիի և Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ։