Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի համար միանման կարևորություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները. Մեդվեդև

Rosbalt.ru կայքի փոխանցմամբ՝  ՌԴ-ն վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի համար միանման կարևորություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Նա նաև հայտնել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության հարաբերությունները:

Մեդվեդևը հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում կհաստատվի կայուն խաղաղություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարգավորման համար կանի ամեն բան։ Մեդվեդևը Բաքու է ժամանել ուրբաթ։

Նույն շարքից