Հայաստան Հասարակություն 

ԱՄՆ-ը դեսպան. Վիզային ռեժիմի նոր կարգ երկու երկրների միջեւ

analitik.am

 

ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծիք հայտնեց, որ  Հայաստանի  հետ ԱՄՆ վիզային ռեժիմի նոր կարգի մասին համաձայնության նպատակն երկու երկրների միջեւ  ավելի սերտ հարաբերությունների խորացումն է:

 

«Մենք գտնում ենք, որ վիզաների թույլատրելի առավելագույն վավերականությունն կապահովվի  երկու երկրների միջեւ, ինչ թույլատրվում է օրենսդրությամբ: Այսպիսով խրախուսենք երկու ուղղություններով ուղևորությունները:

Հիշեցնենք, որ Հունվարի մեկից մեկից ԱՄՆ-ն կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական և գործնական նպատակներով ԱՄՆ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային  B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա մինչև 10 տարի ժամկետով: 

 

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ այս գործընթացը մեկնարկեց անցած տարի Վաշինգտոնում ու  համաձայնությունը հետապնդում է մեր ժողովրդների միջեւ կապերի հետագա ընդլայնումը:

Հարցին, թե արդյո՞ք քաղաքական դրդապատճառներ չկան նման որոշման համար, Ջոն Հեֆերնը պատասխանեց, որի րենց նպատակը միշտ եղել և մնում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:

 

 

Նույն շարքից