Հայաստան Ռազմական Քաղաքականություն 

Եթե կռվել ենք 80-ականների զենքով՝ չի նշանակում, որ չունենք ժամանակակից զինտեխնիկա. Արտակ Զաքարյան. News.am

analitik.am

Հայաստանն ունի ժամանակակից զինտեխնիկա, պարզապես եռօրյա պատերազմում այն փորձարկելու անհրաժեշտություն չեղավ: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեակավար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ Գերմանիայում՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մենք այս օրերին կռվել ենք հիմնականում 80-ականների զենքով՝ չի նշանակում, որ մենք չունենք ժամանակակից զինտեխնիկա:

Նրա խոսքով, դրանով Սերժ Սարգսյանն ընդգծում էր հետեւյալը. «Հարգելի միջազգային հանրություն, մեխանիկական համեմատություններ մի արեք՝ Ադրբեջանը ունի 10 տանկ, Հայաստանը ենթադրենք ՝ 5, հետեւաբար Ադրբեջանը ուժեղ է: Ոչ, կյանքը ցույց է տալիս, որ 1991-92 թվականին Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ զենք ուներ, քան Արցախն ու Հայաստանը միասին, բայց ինչ եղավ, կորցրեց այն, ինչ կորցրեց»:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ հայտարարությունն ապացույցն էր այն բանի, որ հայ ժողովուրդն արդար պայքար է մղում: «Հայաստանն ունի ժամանակակից զինտեխնիկա, պարզապես եռօրյա պատերազմում այն փորձարկելու անհրաժեշտություն չեղավ: Բայց Ադրբեջանն իր ամբողջ զինանոցով պարտվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջնագծի սահմանապահ զորքերին: Եթե մենք խոսենք լուրջ զինատեսակի կիրառման մասին, ապա պետք է ասեինք, որ Ադրբեջանից ոչինչ չէր մնա»,-ընդգծեց Արտակ Զաքարյանը:

Մանրամասն՝ News.am

Նույն շարքից