Հասարակություն 

Անվտանգության աշխատակիցը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը

analitik.am

Ապրիլի 2-ին, ժամը 9-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1983 թ. ծնված Կարեն Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 16 հասցեում գործող սուպերմարկետից օծանելիք գողանալու պահին անվտանգության ծառայության աշխատակիցը, նկատելով գողությունը, հրավիրել է աշխատասենյակ, որտեղ ինքը ներկայացրել է գողացված օծանելիքը:

Այնուհետև անվտանգության ծառայության աշխատակիցն իրեն հրավիրել է սուպերմարկետից դուրս, որտեղ անվտանգության ծառայության մի քանի այլ աշխատակիցներով հարվածներ են հասցրել իրեն` պատճառելով վնասվածքներ, որի ընթացքում գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել է, որ Կարեն Ա.-ին մարմնական վնասվածք պատճառել է սուպերմարկետի անվտանգության աշխատակից, 1983 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, ով ապրիլի 7-ին, ժամը 20.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

- See more at: http://www.police.am/news/view/%D5%A8%D6%82%D6%85804111.html#sthash.XklA0YJD.dpuf

Նույն շարքից