Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ վերջին օրերին իրականացվող բոլոր հարձակումները իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով:
Նա նշեց, որ իր կարծիքին կարելի է հակակշռել միայն այն դեպքում, երբ ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի դեմ իրականացված բռնությունները բացահայտվեն:
Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, Իշխանությունններն ի վիճակի են այդ դեպքերը բացահայտել, իսկ չբացահայտվելու դեպքում, պատասխանատվությունը ընկնում է սահմանադրությունը իրագործող երկրի թիվ առաջին դեմքի վրա: