Քաղաքականություն 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանից կվերադառնան նախ՝ Բեռլին՝ զեկույց ներկայացնելու համար, իսկ հետո կգնան ԵԱՀԿ՝ մի քանի շաբաթ անց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:

«Համանախագահները հիմա տարածաշրջանում են ու այնտեղ կմնան այնքան, որքան անհրաժեշտ է այն բանի համար, որ որոշակիանան հետագա քայլերն ու տեսնեն, թե ինչ է հարկավոր անել: Հետո նրանք ամեն ինչի մասին պետք է զեկուցեն նախագահին: Այնպես որ, կարծում են, որ նրանք կգնան Բեռլին, իսկ հետո իրենք անձամբ կորոշեն, թե երբ կգնան Վիեննա»,- ասել է նա:

Նույն շարքից