Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն Ավտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը

analitik.am
Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հանդիպմանը մասնակցել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը։
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հակամարտության կարգավորման հարցը՝ այս օրերին ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում»,- ասել է Պեսկովը։

Նույն շարքից