Հայաստան Հասարակություն Ռազմական Քաղաքականություն 

Գյումրիում որևէ արտառոց բան չի կատարվում. Մարտուն Գրիգորյան

analitik.am

Մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե Գյումրիում տարօրինակ բաներ են կատարվում: Մասնավորապես նշվում էր, որ արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Գյումրիում կարելի է տեսնել ռուսական զինվորական մեքենաներ՝ ռուս զինվորականներով, որոնք պարեկապահակային ծառայություն են իրականացնում քաղաքում:

Բացի դրանից, ասվում էր, թե ռուսական զորամասերում ծառայող ազգությամբ հայ զինվորականներն իրենց ընտանիքներին սուսուփուս տարհանում են Հայաստանից և տեղափոխում Հարավային Ռուսաստան:

Թե ինչ է կատարվում Գյումրիում Analitik.am-ի թղթակիցը փորձեց ճշտել ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այս օրերին գտնվում է Գյումրիում, որտեղ մասնակցում է զոհված զինծառայողների հուղարկավորությանը. «Ես նյութին ծանոթ եմ, սակայն ոչ մի ինֆորմացիա չունեմ այդ մասին, քաղաքում արտառոց բան չի կատարվում»,-ասաց պարոն Գրիգորյանը:

Նույն շարքից