Հասարակություն 

Հակառակորդը կրակ է բացել ձուկ որսացող բերքաբերցու վրա

analitik.am

Այսօր առավոտյան` ժամը 7:30-8:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանցի դիպուկահարները կրակ են բացել Բերքաբերի ուղղությամբ:  


Yerkir.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը տեղեկացրել է, որ գյուղացիներից մեկը` Աղասի Թամրազյանը, ջրամբարում ձուկ որսալիս է եղել, երբ դիպուկահարը սկսել է կրակել նրա ուղղությամբ:   «Շուրջ 10 կրակոց է արձակել, որոնցից մի քանիսը դիպչել են Աղասու ոտքերին` ծնկից ներքև:


Այժմ հիվանդանոցում ենք, ռենտգեն պետք է անենք: Բժիշկներն ասում են, որ, բարեբախտաբար, գնդակները ոսկորին չեն դիպչել: Աղասու վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց գյուղապետը:   Նա նշեց նաև, որ տարածքում ևս մի գյուղացի է եղել, որի ուղղությամբ նույնպես կրակել են, սակայն նա հասցրել է թաքնվել շենքերի հետևում և չի վիրավորվել: Մադաթյանը նշեց նաև, որ դեպքից հետո հակառակորդը, եւս մի քանի կրակոց արձակելով, «լռել» է: 

Նույն շարքից