Հասարակություն 

Դրախտի դարպասները բաց են նաև կենդանիների համար. Հռոմի պապ

analitik.am

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ «դրախտի դարպասները բաց են Աստծո բոլոր արարածների համար»՝ գրում է RT-ն: Նման հայտարարությամբ քահանայապետը քաջալերել է վերջերս իր շանը կորցրած տղային:

«Մի օր մենք կրկին կտեսնենք մեր կենդանիներին»,- ասել է քահանայապետը:

Նշենք, որ կաթոլիկների շրջանում վաղուց են վեճեր ընթանում՝ կարո՞ղ են և պե՞տք է կենդանիները մահվանից հետո հայտնվեն դրախտում: Մասնավորապես, Բենեդիկտոս XVI-ը 2008-ին ասել էր, որ երբ կենդանիները մահանում են, «նրանց գոյությունը Երկրի վրա պարզապես դադարեցվում է»:

Նույն շարքից