Հասարակություն 

Հավաքված միջոցներն ուղղվելու են սպառազինությունների ձեռքբերմանը. ԼՂՀ փոխվարչապետ

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արցախում, Հայաստանում եւ արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, ոչ ռուսը, եւ ոչ էլ որեւէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու:

Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարը օր օրի համալրվում է, եւ այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:

Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական եւ նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը:»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:

Նշենք, որ ԼՂՀ կառավարության կողմից բացվել են բանկային հաշվեհամարներ, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել, դրամական փոխանցումներ կատարեն հետեւյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Նույն շարքից