Այսօր բոլոր զարգացած երկրներում ընտանիքը որպես սոցիալական ինստիտուտ լավ ժամանակներ չի ապրում:
Պատճառները տարբեր են՝ տնտեսական, բարոյական, կրոնական, սակայն դրանք բոլորը հանգեցնում են մեկ հետևանքի՝ սպառնալից տեմպերով աճող ամուսնալուծությունների թվի:
BigPicture-ը ներկայացնում է 10 երկրներ, որոնք ունեն ամուսնալուծությունների ամենաբարձր գործակիցը՝ 1000 մարդուն բաժին ընկնող հաշվարկով:
Առաջին տեղում Մալդիվներն են: Փոքր կղզի պետությունում ապրում է ընդամենը 395 հազար մարդ, սակայն այն ունի աշխարհում ամուսնալուծությունների ամենաբարձր գործակիցը: Մինչդեռ Բելառուսը գտնվում է երկրորդ տեղում՝ 1000 մարդուն բաժին ընկնող 4.63 ամուսնալուծությամբ (ամուսնալուծությունների գործակիցը 68 տոկոս է), Մալդիվներում գործակիցը հավասար է 1000 մարդու դիմաց 10.97-ի:
Նրանց հաջորդում են Բելգիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան, Պորտուգալիան, Չեխիան, Շվեդիան և Հունգարիան: