ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհուրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման՝ ՌԴ կողմից այս օրերին իրականցվող ջանքերի համատեքստում:
Ըստ աղբյուրի, խորհրդակցությանը մասնակցել են Դաշնային խորհուրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը։