Իրավական Հասարակություն 

Դանակահարություն` Երևանում. 21-ամյա երիտասարդը մահացել է

analitik.am

2016թ.-ի ապրիլի 08-ին` ժամը 14:10-ին, Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ.-ին ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդն առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ` դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախնական քննության տվյալներով` Ա.Աբրահամյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել է 2016 թվականի ապրիլի 08-ին` ժամը 13.00-ի սահմաններում, ԵՊՀ-ին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ:

Նույն շարքից