Հասարակություն Տնտեսություն 

Մեդվեդևը Ալիևի հետ քննարկել է Իրանի հետ համատեղ երկաթուղու նախագիծը

analitik.am

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը քննարկել են Իրանի հետ համատեղ երկաթգծերի ցանցի նախագիծը:

«Այսօր նախագահ Ալիևի հետ մենք քննարկել ենք այնպիսի նախագծերից մեկը, որը վերաբերվում է Իրանի հետ ենթակառուցվածքային համագործակցությանը․ ես նկատի ունեմ երկաթգծերի ցանցը: Դա մեծ նախագիծ է, բավականին բարդ նախագիծ, սակայն, եթե ստացվի, ապա այն կարող է մեր տնտեսությունների համար տալ լուրջ ընդհանուր արդյունք»,- ասել է Մեդվեդևը լրագրողներին:

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը էներգետիկ շուկայում համարվում են խոշոր խաղացողներ և վաղուց համագործակցում են մի շարք նախագծերում: Նա նաև ավելացրել է, որ իրենք ունեն մի շարք նոր համատեղ նախագծեր ոչ էներգետիկ ոլորտում:

Նույն շարքից