Հայաստան Հասարակություն 

Հայտնաբերվել են ՀԱԿ-ի ներկայացուցչին ծեծողները

analitik.am

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին ծեծի ենթարկողները հայտնաբերվել են: Այս մասին հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ»,- ասված է ոստիկանության դեկտեմբերի 12-ի երեկոյան տարածած հաղորդագրությունում:

Պողոսյանները ոստիկանություն են ներկայացել և խոստովանել, որ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պատճառով: Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան հարձակման էր ենթարկվել նաև Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղարԱրամ Մանուկյանը: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությանդեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում:

 

 

Նույն շարքից