Հասարակություն Ռազմական 

Արցախում զոհվածների դիերի փոխանակման գործընթացը կավարտվի 2- 3 օրվա ընթացքում

analitik.am

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների դիերի փոխանակման գործընթացը շարունակվում է:«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ ղարաբաղյան կողմում հույս ունեն, որ գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա 2-3 օրերի ընթացքում:

Ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 8-ին` ժամը 15:00-20:00-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում խստորեն ապահովել կրակի դադարեցման ռեժիմը և սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները:

Գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:

Նույն շարքից