Հայաստան Հասարակություն 

Իրանի քաղաքացին փորձել է մաքսանենգ ապրանք տեղափոխել

 

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի դաշնության սահմանապահ ծառայության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին ձերբակալել են Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու, ով իր բեռնատարով Մեղրու  «Ագարակ» անցակետով, փորձել է սահմանն անցկացնել հորատման սարքավորումների պահեստամասեր ու ալկոհոլային խմիչք:

 

Մաքսանենգ ապրանքը առգրավվել ու հանձնվել է Մեղրիի մաքսակետի աշխատակիցներին: Առգրավված ապրանքի արժեքը կազմում է 1,3 միլիոն դրամ, քննությունը ընթացքի մեջ է:

 

 

 

Նույն շարքից