Հասարակություն Ռազմական 

Ահաբեկիչները Հալեպի մատույցներում կենտրոնացրել են ավելի քան 1,2 հազար զինյալ

analitik.am

Սիրիայի Հալեպ քաղաքի մոտ գտնվում է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան 1.2 հազար զինյալ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչների տրամադրության տակ է գտնվում «ավելի քան 10 տանկ և շուրջ 30 ջիպ` սարքավորված խոշոր տրամաչափի գնդացիրներով»: Նրա խոսքերով` զինյալների այդպիսի կենտրոնացումը վկայում է այն մասին, որ ահաբեկիչները պատրաստվում են Հալեպում գտնվող կառավարության զորքերի վրա հերթական հարձակմանը:

Նույն շարքից