Հասարակություն Ռազմական 

Իսրայելի իշխանությունները զգուշացրել են Թուրքիայում նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին

analitik.am

Իսրայելի իշխանությունները Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին նախազգուշացրել են այնտեղ սպասվող նոր ահաբեկչության «անմիջական վտանգի» մասին, և նրանց կրկին կոչ են արել անմիջապես հեռանալ երկրից, իսկ մյուսներին` չայցելել այդ երկիր, հայտնում է RIA Novosti-ն:

«Իրավիճակային գնահատումների արդյունքում մենք հաստատում ենք Թուրքիայում բարձր մակարդակի վտանգավորություն, և ուշադրություն ենք հրավիրում դրա վրա»,- գրված է հաղորդագրությունում, որը Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական բյուրոյի անունից տարածել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:

Նույն շարքից