Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, ցածր գների պատժառով բրիտանացի այգեգործները բերքը թողել են ծառերի վրա կա այն վաճառում են ցածր գներով: Բրիտանացի Այգեգործները գտնվում են սննկացման եզրին Ռուսաստանի կողմից հակադարձ պատժամիջոցների կիրառման հետեւանքով:
Կորցնելով հիմնական սպառման շուկաները Ռուսաստանում, լեհական, հոլանդական ու բելգիական արտադրողները իրեց ապրանքով հեղեղել են բրիտանական շուկան՝ սննկացման վտանգի առջեւ կանգնեցնելով տեղացի ֆերմերներին:
Խնձորի գների անկման հետեւանքով նրանք այլեւս չեն կարողանում առաջարկել իրենց արտադրանքը:
Ռուսաստանը մեկ տարով արգելել է մի շարք արտադրատեսակների ներմուծումնայն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառել երկրի դեմ: Արգելանքի տակ են ընկել թռչնամիսը, խոզի ու տավարի միսը, ծովամթերքները, միրգ-բանջարեղենն ու կաթնամթերքը: