Հայաստան Մամուլի տեսություն Ռազմական Քաղաքականություն 

Փաթթած ունեմ, թե ով ինչ ա ասում, ինչ ա խոսում, ես Ջաբրայիլի սահմանին եմ. Առաքել Մովսիսյան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փաթթած ունեմ, թե ով ինչ ա ասում, ինչ ա խոսում, ես Ջաբրայիլի սահմանին եմ ու հայրենիքիս պարտքն եմ կատարում»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախի սահմանները պաշտպանելու մեկնած Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, որի մասին լուր էր տարածվել, թե Սյունիքի Խնձորեսկից առաջ չի գնացել: «Տներում վեր ընգած, որ ըտենց բաներ են խոսում, գրում, պռոստը սխալ ենք անում, որ թուրքին չենք թողնում իրանց ընտանիքներին կպնեն, էդ կարգի մարդկանց բռնաբարեն: Ո՜վ կարա ինձ ասի՝ ես ուր եմ կամ ուր չեմ, երկրորդն էլ՝ ես իմ հայրենիքի պարտքն եմ կատարում, ինչքան ուժերս պատի, էնքան կատարելու եմ, բա կարելի՞ ա էդքան սրիկա բաներ գրել»:

Շմայսն ասել է, որ 120 հոգանոց կամավորների խմբով իրենք այնքան կմնան Արցախի սահմաններին, քանի դեռ «հրամանատարությունից» հետդարձի հրահանգ չլսեն. «Էդ ժամանակ շնորհակալություն կհայտնենք մեր զինվորներին ու կգանք տուն»: Ասում են՝ զինվորները թույլ չեն տալիս իրենց փոխարինել՝ սահման բարձրանալ։ «Բա որ մեր զինվորները չլինեին, իրանք պահեցին սահմանը, բա ո՞վ պահեց, կամավոր հո չկա՞ր իրանց կողքը, կամավորներն էկան հասան»,- պատասխանեց կամավորականը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից