Հասարակություն Մամուլի տեսություն Ռազմական 

Տեղի կունենա բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀՀ մի խումբ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի և հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, այսօր նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։

«Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությանը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և ադրբեջանական կողմի գործողությունների մեջ»,– նշել էին ցույցի կազմակերպիչները ՖԲ օգտատերերին ուղարկած հրավերում։ Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի հետ Երևան։ Այն կսկսվի ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից