Հասարակություն Միջազգային 

Ճապոնիայում անցկացված ընտրություններում հաղթանակ է տարել ներկայիս կառավարող կուսակցությունը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ճապոնիայում կառավարող լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, նախնական տվյալների համաձայն հաղթանակ է տարել խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններում:

 

Նախնական տվյալներով ԼԴԿ-ն կարող է ստանալ պալատի 318 տեղերից 290-ը, կամ կառավարության պորտֆելների 2/3-ը:

 

Դիտորդների գնահատմամբ ընտրություններն անցկացվել են առան կոպիտ խախտումների: Սինձո Աբեի կառավարությունը հաղթանակից հետո հնարավորություն կստանա երկրում իրականացնել մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ատոմային էլեկտրակայանների վերագործարկում ու Ճապոնիայում գյուղատնտեսական շուկաներ վերաբացում:

 

Ավելի վաղ երկրի վարչապետը հայտնել էր, որ հրաժարական կտա, եթե իրեն սատարող կուսակցությունը խորհրդարանում չհավաքի առնվազն ձայների կեսը:

Նույն շարքից