Հասարակություն Միջազգային 

Բրունեյի միապետը Հարավային Կորեա է ժամանել սեփական ռեակտիվ ինքնաթիռով

analitik.am

Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախը մի քանի օրվա ընթացքում երկու անգամ սեփական ռեակտիվ ինքնաթիռով վայրէջք է կատարել Հարավային Կորայում:

Երեքշաբթի օրը նա նախագահ Պակ Կին Հեի հետ հանդիպման համար Բորնեո կղզուց ժամանել է Սեուլ ՝ անձամբ վարելով ինքնաթիռը: Այս հինգշաբթի նա կրկին Բանդեր-Սերի-Բեգավանից Պուսան է ժամանել՝ մասնակցելու Կորեայի Հանրապետություն ու Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովին:

Սուլթանության միանձնյա ղեկավարն, ով ժամանակին կապիտանի աստիճանով ավարտել է Սանդհյորսթի բրիտանական թագավորական զինվորական ակադեմիան, օգտվել է առիթից եւ թռիչքային ժամեր կուտակել՝ օդաչուի արտոնագրից չզրկվելու համար: Բրունեյը սուլթանը երկիրը կառավարում է արդեն 46 տարի ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից է: Նրա  կարողությունը գնահատվում է 22 մլրդ դոլար:  Հարավային  Կորեա այցելության ընթացքում  սուլթանին ուղեկցել են նրա 12 երեխաները:

Գագաթաժողովի ընթացքում նրանց համար վարձակալվել է 119 սենյակ ՝ Հարավային Կորեայի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում: Իսկ սուլթանը գիշերել է օրական 10 մլն վոն (9 հազար դոլար) արժողությամբ հսկայական լյուքս-համարում:

 

 

 

Նույն շարքից