Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Ռուսների համար ամենաբարեկամական երկրների տասնյակում Հայաստանը չկա

analitik.am

Ռուսաստանցիներն անվանել են Ռուսաստանի համար ամենամտերիմ և բարեկամ երկրների եռյակը: Ցանկում առաջին հորիզոնականում Բելոռուսն է՝ 68 տոկոսով, ապա Չինաստանը՝ 56 տոկոսով և Ղազախտանը՝ 50 տոկոսով:

Նշվում է, որ այս երկրներն իրենց դիրքերը չեն զիջում 2014 թվականի ապրիլից հետո: Հարցումն անց է կացրել «Հասարակական կարծիք» հիմնադրամը:

Ռուսաստանին բարեկամ համարվող երկրների ցանկում հայտնվել են նաև Հնդկաստանը, Կուբան, Բրազիլիան, Վենեսուելան, Ճապոնիան, Իրանը, Իսրայելը, Ֆրանսիան և Իտալիան:

Ինչ վերաբերում է ոչ բարեկամական երկրներին, ապա այստեղ ցուցակի առաջին երեք հորիզոնականներում հայտնվել են Թուրքիան, Ուկրաինան և ԱՄՆ-ը:

Նույն շարքից