Հասարակություն Ֆեյսբուք 

Հայաստանում անիմաստ ու թանկ շինարարությունները մեր երեխեքի արյան գինն են իրականում

analitik.am

Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարող ա՞ Կոմանդոսն էդքանը չի հասկանում, երբ ասում ա, որ շատ հնարավոր ա միջուկային թափոններից ստանալ ՙկեղտոտ ռումբ՚՝ էլի միջուկային զենք ա, չնայած ամենահզորը չի: Բայց Ադրբեջան ու Թուրքիա օդ հանելու համար ամենահզորը պետք էլ չի, грязная бомба-ն լրիվ հերիք ա: Զենք, զենք ու միայն զենք: Ու դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից նոր զինատեսակներ ու որքան կարելի ա՝ շատ: Որ Հայաստանը դառնա զենքի պահեստ՝ ուզածդ րոպեին ուզածդ բանը լինի ձեռքիդ տակ:
Ու մեկ էլ էն սևազգեստ պռառաբների ձեռքը բռնվի ու ճիպոտահարվի, որ հանկարծ մտքների ծայրով անգամ չանցնի նոր եկեղեցի-մեկեղեցի շինել ու էլի փողեր լվալ: Ինչքան ունեք՝ հերիք ա, էղածով յոլա գնացեք: Միլիարդներ ծախսեցիք Հայաստանի անկախությունից ի վեր էդ ձեր հոգևոր խաղերի վրա: Մարդ կա՝ ամառանոց ա սարքում, մարդ էլ կա՝ եկեղեցի:
Հասարակական դժգոհության մեծ, հզոր ալիք ա պետք բարձրացնել, եթե շարունակվեցին Հայաստանում անիմաստ ու թանկ շինարարություններ, որոնք մեր էրէխեքի արյան գինն են իրականում: Մի վախեցեք, մի ամաչեք, մի էղեք փոքրոգի, հայրենիքից բարձր արժեք ու հեղինակություն ոչ մի հայի համար չպիտի լինի կյանքում՝ որտեղ որ անիմաստ փող ա ծախսվում՝ դա պիտի մասսաների շվշվոցի տակ դադարեցվի ու գումարներն ուղղվեն բանակին: Հերիք ա լափեք, կտրելով կռվող էրեխեքի ոչ թե բերնից, այլ կյանքից:

Նույն շարքից