Հասարակություն Միջազգային Պատահարներ 

Ձերբակալվել է Բեն Լադենին սպանած ամերիկացին

analitik.am

Մոնտանա նահանգում անսթափ վիճակում մեքենա վարելու համար ձերբակալվել է ԱՄՆ նախկին ծովային հետևակ Ռոբերտ Օ’Նիլը, ով պնդում է, որ հենց ինքն է սպանել «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին, հայտնում է lenta.ru-ն:

Ոստիկանները նրան հայտնաբերել են խանութի կայանատեղիում՝ միացված շարժիչով ավտոմեքենայում անսթափ վիճակում քնած: Նախկին զինվորականը պնդել է, որ քնել է բժիշկների կողմից նշանակված դեղերի ազդեցության տակ: Սակայն անալիզները ցույց են տվել, որ նա ալկոհոլ է օգտագործել:

38-ամյա Ռոբերտ Օ’Նիլը հայտնի է դարձել 2014 թվականի նոյեմբերին, երբ բրիտանական Daily Mail պարբերականին հայտնել է, որ հենց ինքն է 2011 թվականի մայիսին սպանել «թիվ մեկ ահաբեկչին»:

Նույն շարքից