Հասարակություն 

Չինաստանում առնվազն 11 մարդ Է զոհվել կարաոկե-բարում բռնկած հրդեհի հետեւանքով

analitik.am

Առնվազն 11 մարդ Է զոհվել Հենանի նահանգի (Կենտրոնական Չինաստան) կարաոկե-բարում բռնկած հրդեհի հետեւանքով, եւս 36 հոգի տուժել է, տեղեկացնում է  Սինհուա գործակալությունը:

Ողբերգությունը տեղի Է ունեցել Չանյուանի գավառում: Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն՝ հրդեհը հաջողվել Է մարել դրա սկսվելուց միայն 45 րոպե անց:

Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունն սկսել Է հրդեհի բռնկման պատճառների հետաքննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից