Հասարակություն 

Խիտ մառախուղ` Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:   Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն 

Նույն շարքից