Հասարակություն Ռազմական Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ցանկալի է, որ լինեն միայն փաստերով հիմնավորված տեսակետներ

analitik.am

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջին օրերին բավականին նամակներ եմ ստանում այն մասին, թե ինչո՞ւ է Analitik.am կայքը սկսել լուսաբանել հակառուսական տեսակետներ: Բոլորին պատասխանեմ մեկ գրառմամբ:

Սկսեմ նրանից, որ ի սկզբանե մեր կայքը եղել և մնում է հայամետ և օբյեկտիվ: Իմ պատկերացումներով, ԶԼՄ-ն պետք է հնարավորինս պահպանի չեզոքություն և ներկայացնի իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա:

Այս պահի դրությամբ Հայաստանում կա հիմնավորված մտահոգոթյուն ՌԴ վերջին օրերին վարած քաղաքականության շուրջ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ՌԴ-ն այլևս ՀՀ դաշնակիցը չէ: Սա նաև չի նշանակում, որ մեր դաշնակցի արած յուրաքանչյուր արարք կարող է ընկալվել և ընդունվել մեր կողմից՝ ինչպես առանձին քաղաքացիների, այնպես էլ ԶԼՄ-ների և մնացած կառույցների կողմից:

Հավասարապես չի նշանակում, որ մեր դաշնակիցը պետք է ամեն ինչ անի այնպես, որ մեզ հաճելի լինի՝ դա կախված է մեզանից, ի դեպ: Հաշվի առնելով քաղաքական գործընթացների խորքայնությունն ու կնճռոտ հատվածները, որևէ մեկի չի կարող պնդել, թե Ռուսաստանը մեր թշնամին է կամ էլ հակառակը, եթե իհարկե էմոցիոնալ մոտեցումներ չլինեն:

Այս պայմաններում շատ ավելի կարևոր է ներկայացնել բոլոր կողմերի տեսակետները՝ ռուսամետ, ռուսատյաց, արևմտամետ, արաբամետ և այլն, վերլուծել վերջին տարիներին թե ՌԴ-ի, թե ՀՀ-ի կողմից արված քայլերը, որից հետո հնարավոր կլինի հիմնավոր կարծիքներ հնչեցնել ՌԴ-ի՝ մեր դաշնակիցը լինել կամ չլինելու հետ կապված:

Նաև ասեմ բոլորին, ովքեր ինչ-որ հարթակներում կարծիքներ են հնչեցնում, գոնե թե մաքսիմալ ինֆորմացված լինեն մինչև ինչ-որ հայտարարություն կամ անգամ ստատուս գրելը: Հասարակական կարծիքը ձևավորվում է մարդկանց արտահայտած տեսակետների հիման վրա, ցանկալի է, որ լինեն միայն փաստերով հիմնավորված տեսակետներ, այլ ոչ թե էմոցիոնալ պոռթկումներ:

Նույն շարքից