Հասարակություն Ռազմական 

Սերժ Թանկյանը զոհված հերոսների ընտանիքներին աջակցելու կոչ է արել

analitik.am

Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է համեմատական վիճակագրություն, թե որքան գումար են ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները վճարում զոհված զինվորների ընտանիքներին։

«Համաձայն հետազոտության՝ ԱՄՆ կառավարությունը 100 հազար դոլար «Մահվան երախտիք» է վճարում զինվորականների ընտանիքներին։ Ադրբեջանում ընտանիքները ստանում են 10 հազար մանաթ (մոտ 6700 դոլար)։ Հայաստանում և Արցախում զոհված ազատամարտիկների ընտանիքները ստանում են ընդամենը 200 հազար դրամ (մոտ 480 դոլար)։ Ինչպես տեսնում եք, Հայաստանում և Արցախոմ զոհված զինվորների ընտանիքների համար տնտեսապես դժվար է գոյատևելը։ Այդ պատճառով էր, որ ես որոշեցի նվիրաբերել «Փարոս» հիմնադրամին՝ այս զարմանալի ոչ կոմերցիոն կազմակերպությանը, որը նվիրաբերում է հասույթի 100 տոկոսն անմիջականորեն տուժած ընտանիքներին։ Ես խրախուսում են նրանց, ովքեր ցանկանում են նվիրաբերել, նվիրատվությունը փոխացնել նրանց»։

Թանկյանը դիմել է նաև բոլոր ադրբեջանցի տրոլներին, որոնք վճարվում են «Ադրբեջանի Հանցանքի նախարարության» կողմից, և որոնք սկսել են հաճախ այցելել իր էջ, նա տեղեկացրել է, որ իսկապես սիրում է իր արգելքի և հեռացման կոճակները՝ գրառումն ավարտելով հետևյալ կերպ՝«Խաղաղություն, Սերժ»։

Նույն շարքից