Հասարակություն 

Իտալիայում թոշակառուին տուգանել են փողոցը դանդաղ անցնելու համար

Իտալիայի Թուրին քաղաքում 85-ամյա թոշակառու տղամարդը տուգանվել է փողոցը դանդաղ անցնելու համար, գրում է metro.co.uk-ը։

 

Ձեռնափայտով տղամարդը չի հասցրել լուսակրի կանաչ լույսի տակ հասնել փողոցի մյուս ծայրը, և ոստիկանության սպաները տուգանք են նշանակել ծերունուն։

 

Չնայած նրան, որ Թուրինի բնակիչները բազմիցս դժգոհություններ են ներկայացրել, որ լուսակիրները բավական ժամանակ չեն տալիս մարդկանց փողոցն անցնելու համար՝ ծերունին առանց բողոքելու վերցրել է նշանակված 41 եվրոյի չափով տուգանքի տեղեկանքը և մի քանի օր հետո վճարել այն՝ առանց ուշացնելու։

 

Ոստիկանության պետ Էրմենեգիլդա Ալոին La Repubblica-ին ասել է, որ նրանք կարող են ապացուցել, որ ծերունին կանաչ լույսի տակով չի անցել, ինչը խախտում է համարվում։

 

Իսկ Թուրինի քաղաքապետ Էուջենիո Բուտիերոն ասել է, որ օրենքը հավասար է բոլորի համար, սակայն նա ետ կվերադարձնի այդ գումարը՝ իր գրպանից։

Նույն շարքից