Գլխավոր Ռազմական 

Արցախյան կողմը շարունակում է անհայտ կորածների որոնման աշխատանքը

analitik.am

Արցախում անհայտ կորածների որոնման, մարմինների փոխանցման աշխատանքները կեզրափակվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` ընդգծելով, որ որոնողական աշխատանքները դեռ կշարունակվեն, և արցախյան կողմը պատրաստակամ է այդ ժամանակահատվածում խստորեն պահպանել պայմանավորվածությունն ու ոչ մի կրակոց չարձակել այն հատվածներում, որտեղ կատարվում են որոնման աշխատանքները:

«Ադրբեջանական կողմն էլ է հայտարարել, որ պատրաստ է չկրակել որոնողական աշխատանքների հատվածներում:  Մարմինների հայտնաբերման և փոխանցման աշխատանքները ակնկալում ենք ավարտել 1-2 օրվա ընթացքում»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաղորդել է, որ ԿԽՄԿ-ն անկախ միջնորդի իր հանձնառության շրջանակում զոհերի մարմինների որոնման աշխատանքը կհամարի ավարտված միայն այն ժամանակ, երբ մարմինները կփոխանցվեն ընտանիքներին:

«Ապրիլի 8-ին մենք, որպես անկախ միջնորդ, աջակցել ենք զոհերի մարմինների որոնման աշխատանքներին: Քանի որ ամբողջ գործողության իմաստն այն է, որ պատասխաններ տրվեն ընտանիքներին, մեր առաքելությունը կհամարենք ավարտված, երբ մարմինները կփոխանցվեն նրանց»,- ասել է Ամատունին:

Նույն շարքից