Գլխավոր Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում. Մեդվեդևը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ)

analitik.am

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշմանն ու վերջինիս մեղադրել է կրակի վրա յուղ լցնելու համար։

Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Ռուսաստանը հակամարտության կողմ է, Մեդվեդևն ասել է. «Փոխանակ հանդարտվելու կոչ անեն, գնահատականներ են տալիս։

Ինչի՞ համար։ Կրակի վրա յուղ լցնելո՞ւ։ Դա չի կարող չմտահոգել»։ Մեդվեդևը դարձյալ հայտարարել է, թե իրենց Հայաստանի ու Ադրբեջանի հետ «դարավոր հարաբերություններն են կապում»։

«Մենք պատմական կապերով ենք կապված, ունենք որոշակի շրջանում ընդհանուր պետական պատմություն։ Մենք գործընկերային հարաբերություններ ունենք, կողք կողքի ենք ապրում։ Հայաստանից ու Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են աշխատում Ռուսաստանում»,-ասել է նա՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու են Ադրբեջանն ու Հայաստանը հենց Ռուսաստանին դիմել հակամարտության սրման հարցով։

Նույն շարքից